News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամառային զորակոչի պլան առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ՝ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 7 269 մարդ, այսինքն՝ պլանային առաջադրանքի 103.8 տոկոսը, իսկ այլընտրանքնային աշխատանքային ծառայության է ուղարկվել 26-ը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ-ում «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարվա ամառային զորակոչն իրականացվել է հուլիսի 1-31-ին, բարձր մակարդակով:

«Եթե համեմատենք այլընտրանքային ծառայության գնացածների թիվը, ապա այն ավելացել է: 2013թ. գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվել է 9 426 մարդ՝ զորակոչի հիմնական ռեսուրսի 64.7 տոկոսը: 2014թ. ամառային զորակոչին գնացել է 8 217 մարդ` պլանային զորակոչի 68.48 տոկոսը, 2015թ. զորակոչվել է 7 269 մարդ կամ զորակոչային պլանի 70.1 տոկոսը: Այս տարվա ընթացքում զորակոչվել են տարկետումից ազատված 418, հաշվառումից դուրս մնացած` 108, նախկինում զորակոչից խուսափող 101, բուհերից հեռացված 32, այլ կատեգորիաներով 16 զորակոչիներ»,-ընդգծել է Մովսես Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ