News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել, ըստ որի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է անդամ երկրների հետ մշակել մի շարք ապրանքների համար միասնական մաքսատուրքերը վերանայելու նպատակահարմարությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է Տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Մասնավորապես, խոսքն այն ապրանքների մասին է, որոնց դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցած Ղազախստանը պետք է կիրառի ԵՏՄ-ում ընդունված մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր: Ըստ այդմ, եթե ԱՀԿ-ի ներմուծման մասատուրքը եվրասիականից ցածր է, ներմուծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում:

«Այսինքն խնդիրը կքննարկվի բոլոր կողմերի միջեւ եւ արդեն մարտին կներկայացվի ԵՏՄ բարձրագույն խորհրդի քննարկմանը»,-նշել է Կարայանը՝ հավելելով, որ նույն որոշման համաձայն, Եվրասիական տնտեսականմ հանձնաժողովը կպատրաստի եւ կներկայացնի այն ապրանքների ցանկը, որոնց դեպքում Հայաստանը եւ Ղրղզստանը նույնպես պարտավորություններ ունեն՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Այն վերաբերում է Ղազախստանի անդամակցությանն Առեւտրի միջազգային կազմակերպությանը եւ համաձայնեցնում է ԵՏՄ-ի մաքսային ռեժիմը եւ ԱՄՀ-ի (WTO) առջեւ Ղազախստանի պարտավորությունները:

Համաձայն փաստաթղթի, այն դեպքերում, երբ ԱՀԿ-ի ներմուծման մասատուրքը եվրասիականից ցածր է, ներմոծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ