News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը 2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը դեռ չի հայտնում։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կողմ չեն լինելու, բայց թե կողմ չլինելու որ տարբերակը կնախընտրեն, դա դեռ վերջնականապես որոշված չէ։

«Մեր ելույթներում հստակ գնահատելով այսօրվա բյուջեն, որն իսկապես, վերջին տարիների ամենաթույլ բյուջեն է, մենք մեր տեսակետները հայտնել ենք՝ շատ հավասարակշռված եւ հայտարարել, որ չենք կարող կողմ լինել։ Քվեարկության մի քանի ձեւեր կան, կառավարությունը բյուջեի վրա դեռ աշխատում է, երբ վերջնական կբերեն կներկայացնեն, մենք վերջնական կհստակեցնենք կողմ չլինելու տարբերակը»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Հարցին, թե կողմ չքվեարկելով՝ հերքո՞ւմ են այն մեկնաբանությունները, որ ՀՅԴ-ն մինչեւ խորհրդարանական ընտրությունները կոալիցիա է կազմելու իշխանության հետ, Վարդանյանը պատասխանեց․ «Մենք մշտապես ասել ենք, որ այս Սահմանադրությունը շանս է երկրում փոփոխություններ կատարելու: Մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ ու եթե ունենանք համոզում, վստահություն, որ երկիրը գնալու է մեր պատկերացումների ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա փոփոխություն կատարել, մենք կարող ենք ցանկացած պահի էլ մտնել կոալիցիա։ Եթե այդ երաշխիքները, վստահությունը չունենանք, մենք ինքնանպատակ որեւէ կոալիցիա մտնելու ցանկություն չենք ունենա։ Սա բազմիցս հայտարարել ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ