News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հասունացել է մի իրավիճակ, որը կարող է բերել հեղափոխության, եւ դեկտեմբրի 1-ից Ազատության հրապարակում ժողովուրդը պահանջելու է իշխանափոխություն: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Միգուցե ճիշտ է, որ անհնարին է իշխանափոխությունը, բայց չմոռանանք, որ ատելություն գոյություն ունի իշխանության նկատմամբ երկրում, եւ դա ցանկացած պահի կարող է ինչ-որ գործընթացների բերել: Իրավիճակից ելնելով, որեւէ մեկը չի կարող ասել, թե զարգացումները որ ուղղությամբ կգնան: Միանշանակ մենք այնպիսի իրավիճակ չենք ունենա, ինչպիսին էր մարտի 1-ին: Մեկ օրում հեղափոխություն չի լինում, սակայն, այս ամենը ցույց է տալիս, որ չի կարող հեղափոխական իրավիճակ չլինել երկրում, ժողովուրդը ցանկացած պահի կարող է դուրս գալ փողոց եւ պահանջել իշխանափոխություն: Որեւ մեկը չի ուզում արյունահեղություն եւ այս առումով, իշխանությունները պետք է խոհեմ լինեն: Կա իրավիճակ եւ այս իրավիճակը լուծել է պետք»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, որ աշխարհի  ցանկացած երկրում էլ ժողովրդի շրջանում կան դժգոհություններ, սակայն իշխանությունների նկատմամբ ատելության քարոզումը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել:

«Հասարակությանը նոր ցնցումների մղելը Հայաստանի շահերից չի բխում, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանալու եւ այս գործընթացը համերաշխության եզրեր կունենա եւ միգուցե այս անգամ եւս ամեն ինչ մոմավառությամբ ավարտվի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ