News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հարաբերությունների զարգացումը հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անդրադառնալով նախագահ Պուտինին գրած Ժան Կլոդ Յուների նամակին՝ նշեմ, որ այդ նամակը որեւէ նոր դիրքորոշում չի հայտնում։ Ընդհանուր տնտեսական տարածության ստեղծումը Մինսկի համաձայնագրերի վաղեմի նպատակն է ու պայմանների մի մասը։ Այդ պատճառով Յունկերն իր ուղերձում ուղղակի կրկնում է իր դիրքորոշումը։ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի կատարման եւ միության երկրների համագործակցության դեպքում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ