News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները մեծապես շահագրգռված են Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ։ Այդ մասին ասել է է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի  պաշտոնական այցը ՀՀ եւ երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը: 

Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ: Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգիռ են նաեւ Իրանի իշխանությունները:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ