News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում հիփոթեքային վարկերի անվտանգության ապահովումը հնարավոր կդառնա: Այս մասին նշված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծում, որը նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ներկայացրել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նա նշեց, որ հիմա բանկերն ու վարկային կազմակերպությունները կկարողանան արժեթղթեր թողարկել՝ ապահովված տրված վարկերով (օրինակ՝ հիփոթեքով): Սակայն թույլտվությունը գոյություն ունի միայն դե-յուրե, իսկ գործնականում դժվարանում է:

Այդպիսի պարտատոմսերի գնորդը պետք է սեփականության վերագրանցման համար հարկ վճարի, բայց ոչ միայն պարտատոմսի համար, այլ ունեցած բոլոր հիփոթեքային վարկերի: Հասկանալի պատճառներով, այդպիսի հարյուրավոր վարկեր կարող են լինել, եթե ոչ հազարավոր (կախված թողարկման ծավալից): Դա էլ խանգարում է վարկերի հիման վար պարտատոմսերի թողարկմանը:

Հիմա պարտատոմսերի փաթեթի առք ու վաճառքի համար առաջարկվում է ընդամենը 1000 դրամի չափով (2 դոլարից քիչ ավելի - խմբ.) վճար սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ