News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում հերթական ամոթալի փաստն է արձանագրվել. առանց քննարկման առարկա հանդիսացող վայր այցելության Սարսանգի ջրամբարի մասին զեկույց է պատրաստվել եւ ընդունվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը (լուսանկար):

Պատգամավորի խոսքով, սա արդեն վտանգավոր նախադեպ է դառնում: «Հանձնաժողովը մերժեց զեկույցի քննարկումը հետաձգելու եւ Սարսանգի ջրամբար զեկուցողի այցելության մասին մեր բոլոր առաջարկները: Հանձնաժողովը մերժեց նաեւ հենց ԵԽԽՎ-ի կողմից հրավիրված տեխնիկական փորձագետի փաստարկներն այն մասին, որ ուսումնասիրությունն ամբողջական չէ, եւ ճիշտ կլիներ Սարսանգի ջրամբարի մասին տեխնիկական եզրակացություն ներկայացնել ջրամբար այցելությունից հետո, այլ ոչ թե հիմնվել համացանցից (Google-ի քարտեզներից) վերցված տվյալները»,- ասաց պատգամավորը:

48 ժամվա ընթացքում, ըստ Կարապետյանի, հայկական կողմը հատուկ կարծիք կներկայացնի, որում կհիմնավորվի, թե ինչու է զեկույցն անհավասարակշիռ եւ միակողմանի: «Եվրոպացի պատգամավորները տեխնիկական փորձագետին հարցեր ուղղեցին այն մասին, արդյո՞ք միայն Ադրբեջանի բնակիչներն են զրկված ջրից, թե՞ ջուրը չի օգտագործում նաեւ հայկական կողմը: Քանի որ եթե խնդիրը ներկայացվում է որպես սոցիալական եւ մարդասիրական, ապա այն չի կարող լուծվել ազգությունների կողմից: Փորձագետը, իհարկե, ընդգծեց, որ դա ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա»,- հավելեց Նաիրա Կարապետյանը: Ըստ նրա, Հանձնաժողովի 9 անդամները քվեարկեցին զեկույցը հետաձգելու օգտին, 16-ը՝ դեմ, 1 հոգի՝ ձեռնպահ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Վեհաժողովի բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը: Այն բավական սուբյեկտիվ եւ միակողմանի անվանում ունի. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված զրկում են ջրից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ