News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են նոր 2015-2016 թ.թ. համերգաշրջանում համագործակցության շարունակման մասին: 

Համագործակցության նոր փուլի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի «Հայկական դասական երաժշտության գլուխգործոցներ» ձայնասկավառակի շնորհանդեսը:  Ձայնասկավառակը ներառում է ամենահայտնի և վառ հայկական դասական ստեղծագործությունները` հատուկ երաժիշտների համար գրված մշակումներով: Շնորհանդեսի ժամանակ երաժիշտները ներկայացրեցին ձայնագրության ստեղծման պատմությունը, կատարեցին սկավառակում ներառված մի քանի ստեղծագործություն, այնուհետև անցկացրին ձայնասկավառակների խաղարկություն: 

«Արվեստի զարգացումը միշտ էլ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք այսօր ուրախ ենք հայտարարել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության շարունակման մասին: Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի անդամներին նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ և մաղթում հետագա ստեղծագործական հաջողություններ և նորանոր բարձունքներ: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել երաժիշտներին` Beeline-ի հաճախորդների սպասարկման բարելավման գործում ունեցած յուրօրինակ ներդրման համար: Ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից մեկը` Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն»-ն արդեն մի քանի ամիս հնչում է Beeline-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգելիս մինչև օպերատորին միանալը: Մենք ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ մեր բաժանորդներից այս երաժշտությունը տեղադրելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2014 թ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ