News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կոմերսանտ» թերթում ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու մասին հրապարակումը օճառի պղպջակ է, որն ուղղված էր հասարակական կարծիքի զոնդավորմանը։ Այս մասին նոյեմբերի 24-ին «Ղարաբաղյան հիմնահարց. Հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան ավելի շուտ կապված էր Սիրիայում ռազմական իրավիճակի հետ։ «Թուրք-սիրիական «հարսանիքն» ավարտվեց։ Սիրիայի ենթատեքստում հնարավոր է Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Էրդողանն ու Պուտինը անձնական թշնամիներ են դարձել, դա մեզ համար լավ է»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։

Հիշեցնենք, ո  NEWS.am-ի հարցին, թե ՀՀ իշխանությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած վերջին այցի ժամանակ քննարկել են արդյոք ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու կամ ղարաբաղյան  հակամարտության կարգավորման այլ ցավոտ հարցերը, Հայաստանում ՌԴ դեսպանատնից պատասխանել էին, որ Երեւան կատարած այցի շրջանակներում  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ  բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում տարածքային զիջումներ անելու թեման չի քննարկվել, եւ որ Լավրովը Երեւանում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի ենթատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ