News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կրեմլը չի մեկնաբանում ռուսական կործանիչի խոցման միջադեպի պատճառով «Թուրքական հոսքը» կառուցելուց հրաժարվելու եւ Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հնարավորությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Նախագահն ասաց, որ Մոսկվան մանրամասն կվերլուծի իրավիճակը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ըստ ՌԻԱ Նովոսստիի, նա չի մեկնաբանել նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիահաղորդակցության դադարեցման հնարավորության մասին հարցը: «Չեմ կարող այդ մասին ոչինչ ասել: Այդ մասին խոսք չի եղել: Սակայն հստակ պետք է գիտակցել, որ այդպիսի գործողություններն անհետեւանք չեն մնում»,- ընդգծել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից եւ ընկել Սիրիայի տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ