News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի գարնանը Հայաստանում ծրագրվում է կիբերանվտանգության կենտրոն բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մերգելյանի անվան երեւանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանը:

Այն կհիմնի ինստիտուտը՝ պետական մի շարք մարմինների աջակցությամբ: Կենտրոնը կտեղակայվի «Մարս» գործարանի տարածքում, «Ալյանս» տնտեսական ազատ գոտու կազմում: Բայց այն նոր կենտրոնի ռեզիդենտ չի լինի եւ հարկային արտոնություններ չի պահանջի:

Կենտրոնը 4 հիմնական ուղղություն կունենա. կրթություն եւ վերաորակավորում, սեփական մշակումներ եւ ինկուբատոր՝ սկսնակ մշակողների համար:

«Մշակումները վերաբերելու են ծրագրային ապահովմանը՝ համակարգչային համակարգերի անվտանգության ամբողջ համալիրի համար»,- հավելեց Թառոյանը:

Ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպել են վերջերս Հայաստան ժամանած Եվգենի Կասպերսկիի հետ: «Կասպերսկիի լաբորատորիա»-ն համաձայնել է համագործակցել նոր կենտրոնի հետ եւ իր փորձը փոխանցել ուսումնական դասընթացների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ