Միացյալ Նահանգներն աջակցում են իր ինքնիշխանությունը պաշպանելու Թուրքիայի իրավունքը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահները հեռախոսով քննարկել են Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված զարգացումները։ Հեռախոսազրույցում կողմերը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել նման դեպքեր չկրկնվելու եւ լարվածությունը իջեցնելու համար։
Օբաման Էրդողանին հայտնել է, թե ԱՄՆ-ը աջակցում է ինքնիշխանությունը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը։
Կողմերը կրկին շեշտել են «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքար մղելու անհրաժեշտությունը։