News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Էլդար Ռյազանովի առողջական վիճակը վատացել է: Նա դեռեւս նոյեմբերի 21-ին էր տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդել է նրա թոռը՝ Դմիտրի Տրոյանովսկին: «Ցավոք, այսօր պապիկի վիճակը վատացել է»,-ասել է նա:

Միաժամանակ նա հրաժարվել է նշել հիվանդանոցը, որտեղ գտնվում է ռեժիսորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ Էլդար Ռյազանովը հիվանդանոցում է գտնվել սեպտեմբերին եւ հոկտեմբերին, իսկ օգոստոսին անոթների մաքրում է անցել։ Բառացիորեն մեկ տարի առաջ էլ ռեժիսորը բուժում է անցել հիվանդանոցում՝ կապված ուղեղի արյան շրջանառության սուր խախտման հետ։

Էլդար Ռյազանովը 88 տարեկան է: Նրա ամենահայտնի ֆիլմերն են «Կառնավալային գիշեր», «Հուսարական բալլադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ