News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայի կողմից խոցված Սու-24 օդանավի կապակցությամբ ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն չի ակնկալում, բայց պատրաստ է համաձայնություն կնքել դաշինքի հետ նման միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին ԱՄՆ փոխպետքարտուղար Ռոուզ Գոթեմյուլերի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ես չեմ կարծում, որ այս հարցում ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից կարելի է օբյեկտիվություն ակնկալել, քանի որ նրանք պաշտպանում են Թուրքիային՝ որպես դաշնակցի»,- ասել է դիվանագետը։ Ռյաբկովը կոչ է արել միջոցառումներ իրականացնել՝ այլեւս նման աննախադեպ եւ հանցավոր հարձակումներ թույլ չտալու համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ի հետ համապատասխան համաձայնագիր կնքելու հարցը։ «Եթե ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, հիմա դիրքորոշում ձեւակերպի հօգուտ ինչ-որ հավաքական բազմակողմանի փաստաթղթի, մենք դա կդիտարկենք։ Բայց մեծ հաշվով դա նույնն է, թե հեծանիվ հայտնագործես»,- նշել է փոխարտգործնախարարը։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին հարկադրել է արդարացնել ռուսական ռմբակոծիչի խոցման փաստը։ Այդպիսով, ինչպես կարծում է Գրուշկոն, դաշինքը հաստատել է, որ ղեկավարվում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ