News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը եւ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2016-2017թթ. օրացույցի մեջ:

Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը եւ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:

Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-ից 18-ը տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350 ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության աջակցությաունը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի Հանրապետության աջակցությունը:

Այսպիսով, 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ