News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին պետք է հայ ազգը գնա Երեւանի Ազատության հրապարակ եւ պայքարի հանուն Հայաստան պետության ապագայի: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դրամատուրգ, մշակութաբան Խաչիկ Չալիկյանը:

«Դեկտեմբերի մեկը մեր ժողովրդին պետք է արթնացնի եւ պետք է պայքարենք հանուն մեր պետության: Մենք ընդդիմություն չենք, ընդդիմությունն իշխանությունն է, որը դեմ է իր ազգին, պետությանը: Ազատության հրապարակ է անհրաժեշտ գնալ, դեկտեմբերի մեկին պետք է ծնվի նոր երկիր, որը պետք է լուսավորի ժողովրդին: Այսօր մենք Ադրբեջանի հետ նույն նժարի վրա ենք հայտնվել, այսօրվա ինքնակոչներն իրականացնում են բոլորի կողմից դատապարտված ծրագիր»,-ասաց նա:

Գիտնական, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը երիտասարդ գիտաշխատողներին ու ուսուցիչներին նույնպես կոչ արեց դեկտեմբերի 1-ին գնալ Ազատության հրապարակ, մասնակցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած համազգային հանրահավաքին:

«Իշխանությունները գիտությունը վերացման եզրին են կանգնեցրել, եթե մտածում են գիտության մասին, թող գնան Ազատության հրապարակ ու պայքարեն: Իշխանությունները գիտության զարգացման համար ոչինչ չեն անում, որի հետեւանքով շուտով կվերանան դրպոցները, համալսարանները եւ այլ գիտական կենտրոններ»,-ասաց Հարություն Կարապետյանը:

Սահմանադրակն փոփոխությունների դեմ պայքարող գեղանկարիչ, ազատամարտիկ, Նիկոլ Աղաբաբյանն էլ նշեց, որ կարեւոր չէ, թե ով կղեկավարի Հայաստանը, կարեւորը գործող իշխանություններից օր առաջ ազատվելն է:

«Չեն էլ ամաչում, գնում են գյուղեր, էլի խաբում են խեղճ ժողովրդին: Կարտոշկա են կլպում, մայմունություններ են անում, գիշերներն էլ խեղճ ժողովրդի տներն են գնում, երեւի վերջին հացն են ուտում: Չի բացառվում, որ Հայաստանը կորցնենք, կարծես ամեն ինչ արվում է, որ Հայաստանը դատարկվի: Խաղաղ պահանջներով պետք է հասնենք մեր նպատակին: Եւ մի բան էլ ասեմ, ոստիկանների ֆունկցիան է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանել, ոչ թե իշխանությունների, թող կանգնեն ժողովրդի կողքին»,-ասաց Նիկոլ Աղաբաբյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք` պայքարելու գործող իշխանությունների դեմ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ