News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական եւ սիրիական հատուկջոկատայիններն ավարտել են Սիրիայում նոյեմբերի 24-ին խոցված ՌԴ զինված ուժերին պատկանող «Սու-24» ռմբակոծիչի շտուրմանի փրկության գործողությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Գործողությունը հաջողությամբ է ավարտվել: Շտուրմանը ողջ-առողջ տեղափոխվել է մեր բազա»,-ասել է նա՝ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ռուսաստանցի նախարարն ընդգծել է, որ գործողությունը տեւել է 12 ժամ, եւ շնորհակալություն հայտնել «բոլոր մեր տղաներին, որոնք հսկայական ռիսկի գնալով ողջ գիշեր աշխատել են»: «Մոսկվայի ժամանակով 03.40-ին նրանք ավարտեցին այդ աշխատանքը»,-նշել է Շոյգուն:

«Ես գերագույն գլխավոր հրամանատարին (Վլադիմիր Պուտինին) զեկուցել եմ գործողության հաջող ավարտի մասին: Նա խնդրեց շնորհակալության խոսքեր փոխանցել անձնակազմին, որը մասնակցել է այդ գործողությանը»,-ասել է Շոյգուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ