Մենք միշտ խաղաղության կողմնակից ենք եղել. մենք չենք ցանկանում, որ օդանավի միջադեպի լարվածությունը մեծանա։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2-րդ անգամ է խոսել խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված՝ պնդելով, թե իբր խոցվելուց հետո է պարզ դարձել, որ ռմբակոծիչը Ռուսաստանին է պատկանել։ «Մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, սակայն ոչ մեկ թող չմտածի թե լուռ կմնանք երբ կխախտվի մեր սահմանների անվտանգությունը։ Այս միջադեպի լարվածությունը մեծացնելու որեւէ մտադրություն չունենք։ Մենք պարզապես մեր սահմանների ու մեր եղբայրների իրավունքն ենք ապահովում»,-ասել է Էրդողանը՝ կրկին խուսափելով պատասխանել Պուտինի մեղադրանքներին, թե Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին։