Սիրիայում խոցված Սու-24 օդանավի անձնակազմին պետական պարգեւներ են շնորհվելու։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ հրամանատարին հետմահու կշնորհվի Ռուսաստանի հերոսի կոչում։ «Օդանավի հրամանատարը հետմահու կպարգեւատրվի Ռուսաստանի Դաշնության Հերոսի շքանշանով»,- ասել է Պուտինը։
Նախագահը նաեւ հաստատել է, որ երկրորդ օդաչուն փրկվել է։
«Նրան փրկել են, կարծում եմ, որ նա մեր բազայում է՝ օդանավակայանում։ Նրան, ինչպես նաեւ գործողության մյուս բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ փրկարար գործողությունների մասնակիցներին, պետական պարգեւներ են շնորհելու»,- նշել է Պուտինը։