ՌԴ տեքստիլագործների միության նախագահ Շամխալ Իլդարովը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով ՌԴ քաղաքացիներին կոչ անել հրաժարվել Թուրքիայում արտադրված տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության արտադրանքներ գնելուց։ Այս մասին ասված է միության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաեւ խնդրում է քննարկել Թուրքիայում արտադրված տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության արտադրանքների վրա պատժամիջոցներ դնելու հարցը, քանի դեռ ընթանում է Թուրքիայի ՌՕՈւ խոցած Սու-24 օդանավի հետաքննությունը։