News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայի հակամարտությունն արդեն վաղուց հասունացնում էր Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների  ճգնաժամը։ Իսկ հիմա խոցված ռուսական օդանավը ավելի է սրում վիճակը։ Այս մասին գրում է Der Spiegel  գերմանական պարբերականը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ռուսական օդանավին։

«Սու-24 ռմբակոծիչի խոցման միջադեպից հետո Մոսկվայի եւ Անկարայի միջեւ մինչ այդ սերտ հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարով կփչանան»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ ռուսական կողմն արդեն հնչեցրել է առաջին սուր քննադատությունները։ «Որոշ պատգամավորներ կոչ արեցին սառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր այցը Թուրքիա, իսկ նախագահ Պուտինն անձամբ հայտարարեց, որ սա մեջքից հարված էր, եւ զգուշացրեց, որ կատարվածն անհետեւանք չի մնալու»,- շարունակում է հոդվածագիրը։

Հեղինակն հիշեցնում է, որ թուրքական  կողմը պնդում է, որ ռուսական օդանավը հատել է իր օդային սահմանը, իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ Սու-24-ը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։

«Տարիներ շարունակ Պուտինի ղեկավարած Ռուսաստանը եւ էրդողանի Թուրքիան  սերտ գործընկերներ են եղել։ Ինչ-որ չափով այս ղեկավարները նման են իրար։ Նրանց երկուսի համար էլ ընդհանուր միտում է պետական կառույցները սեփական անձի շուրջը ձեւելը եւ քաղաքականության մենիշխան ոճը։ Պուտինը որպես զիլ «մաչո», իսկ Էրդողանը՝ հաճախ որպես իմպուլսիվ տաքգլուխ։ Այդ պատճառով երկու երկրների միջեւ գործնական հարցերում սերտ համագործակցություն կար։ «Ռոսատոմ» պետական ընկերությունը ցանկանում էր Թուրքիայում ատոմային էլեկտրակայան կառուցել։ Բացի այդ, Պուտինը, անցյալ տարի անսպասելի կասեցնելով Հարավային  հոսք գազատար նախագիծը, հայտարարեց, որ դրան կփոխարինի Թուրքիայի տարածքով անցնող Թուրքական հոսքը։

Սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմում Պուտինի եւ էրդողանի դիրքորոշումները հակասում են իրար։ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, իսկ Մոսկվան աջակցում է Ասադին։ ԻՊ-ի դեմ պայքարում Մոսկվան Անկարային մեղադրում է երկակի խաղ խաղալու մեջ։ Երկու երկրներն էլ խաղեր էին խաղում, բայց միշտ էլ ընդգծում էին համատեղ նախագծերում ընդհանուր շահերը։ Օրինակ Էրդողանը Մոսկվայում նոր մզկիթի բացման պատվավոր հյուրն էր։ Սակայն դրանից մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանը սկսեց օդային  հարվածներ հասցնել Սիրիային, ոչ մի երկիր այդպես չքննադատեց այդ որոշումը որքան Թուրքիան։ Էրդողանն անգամ հայտարարել էր, որ Կրեմլը, հանձին իրեն, կորցնում է մեծ բարեկամի։

Սակայն Էրդողանը չբավարարվեց միայն տնտեսական սպառնալիքներով։ Հոկտեմբերի 6-ին նա բանակին հանձնարարել էր անհապաղ խոցել սահմանախախտ թշնամական օդանավերը։ «Անգամ եթե թռչունը հատի Թուրքիայի սահմանը, դրան կհետեւի համարժեք պատասխան»,- ասել էր Էրդողանը, եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ