News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894.500.000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համատեղ ասուլիսում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնց մի մասը կյանքի չէր կոչվի առանց մշակույթի նվիրյալ կազմակերպությունների, եւ առաջին հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն ազգային մշակույթի զարգացման գործում:

Խոսելով համագործակցության կարեւորության մասին նախարարը նշել է. «Մեր բարեկամությունն արդեն տասը տարվա պատմություն ունի: Մեծ է ընկերության ներգրավվածությունը հատկապես ժամանակակից արվեստի եւ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Սակայն չկա որեւէ ոլորտ, որտեղ ընկերությունը չունենա իր մասնակցությունը: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր արձանագրում է որակական բարձր արդյունքներ»:

Մշակութային ոլորտը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Սոցիալական ներդրումների ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: 2015 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894.500.000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ:

Ընդհանուր առմամբ` գործունեության տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի համար, որից 7.912.600.000 դրամն (34.4%) ուղղվել է մշակութային ծրագրերին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթին նպատակ ունի նպաստելու աշխարհի հետ երկխոսության հաստատմանը եւ ազգային արժեքների տարածմանը: Մշակույթը նաեւ ինքնարտահայտման ձեւ է, մեր եզակիությունը, ազգային ինքնությունն ու տեսլականը ներկայացնելու միջոց: Աջակցություն ցուցաբերելով մշակութային նախաձեռնություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր ավանդն ունենալու ազգային մշակութային ավանդույթների ներկայացման եւ երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նոր որակ ու գույն է հաղորդում հայ հասարակությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերն ընդգրկում են տարբեր մշակութային ոլորտներ եւ ժանրեր, ինչպես նաեւ անդրադառնում են հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը, օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին արժեքավոր փաստաթղթերի նվիրաբերում, աջակցություն մի շարք կինո եւ երաժշտական փառատոների, օրինակ՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնին, «Նոր անուններ» փառատոնին, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնին, «Ֆրեսկո» կինոփառատոնին, աջակցություն երաժշտական եւ պարային խմբերի՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, Հայաստանի ազգային երիտասարդական նվագախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին, «Արս Լունգա» դուետին, «Ունիսոն» ՀԿ-ի երգչախմբին, աջակցություն մշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, օրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծին, Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանի «Հայկական երաժշտության գլուխգործոցներ» ալբոմի հրատարակմանը: Ընկերության ուշադրության կենտրոնում են նաեւ ազգային մշակութային արժեքների տարածմանն ու ճանաչմանն ուղղված լրագրողական նախաձեռնությունները, օրինակ՝ «Օտար-ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի, «Կիլիկիա» առագաստանավի վերաբերյալ փաստագրական ֆիլմի հովանավորությունը եւ այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ