Ռոսավիացիայում համարում են, որ Ուկրաինայի կողմից ռուսական ինքնաթիռների տարանցիկ թռիչքների արգելումը քիչ այժմեական է ռուսական ավիաընկերությունների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի սահմանած արգելքը քիչ այժմեական է հայրենական քաղաքացիական ավիացիայի համար եւ հերթական անգամ ապացուցում է օդային հաղորդակցության հարցերում Կիեւի իշխանությունների կատարելապես դեստրուկտիվ դիրքորոշումը», — նշել են տեսչության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան արգելք է սահմանում իր տարածքի վրայով ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների տարանցիկ թռիչքների վրա:
Երկրների միջեւ ավիահաղորդակցությունը դադարել է հոկտեմբերի 25-ին: Ավիահաղորդակցության դադարեցման նախաձեռնությունն առաջ է քաշվել Բրյուսելում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած բանակցությունների շրջանակում, Ուկրաինայի ավիաընկերությունների` երկրների միջեւ ավիահաղորդակցությունը պահպանելու խնդրանքի հետ կապված: