News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան վարչական շրջանում կենտրոնացված ջեռուցումը կարող է գնային առումով մրցակցել գազի համակարգերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ԱրմՌոսԿոգեներացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Ռուստամյանը:

Ընկերության հաշվարկներով, որոնք ներկայացվել են Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին, կՎտ/ժ-ի վերածելու դեպքում ջեռուցումը գազի համեմատ 1-2 դրամով ավելի էժան է ստացվում (այլ հավասար պայմանների դեպքում՝ տան վիճակ, ջերմաստիճան եւ այլն): «Գումարած դրան՝ անվտանգություն»,- հավելեց Ռուստամյանը:

Ներկայում ընկերությունը ջեռուցում է անցկացրել Ավանի բոլոր 6 թաղամասերի 39 բարձրահարկերում. 3 թաղամասում՝ ամբողջությամբ, 3 թաղամասում՝ մասամբ: Ջեռուցումից օգտվում է այդ շենքերի բնակիչների 45%-ը՝ շուրջ 470 ընտանիք, ինչպես նաեւ 1 մանկապարտեզ եւ 1 արտադրական ձեռնարկություն:

«Մյուսների պարագայում վստահության հարց կա: 1990-ական թվականներին կենտրոնական ջեռուցման որակից ոչ բոլորն էին գոհ: Բայց դրա համար էլ շուկա է. ուզում են՝ մեզ են ընտրում, ուզում են՝ ընտրում են գազային համակարգը»,- նշեց Ռուստամյանը: Նա նաեւ հավելեց, որ մարտկոցի վրա ծորակ դնելով ջուր գողանալ, ինչպես ընդունված էր անել նույն 1990-ականներին, հնարավոր չէ. ջերմության համար վճարում են հաշվիչով:

«ԱրմՌոսԿոգեներացիա»-ն ռուսական «ԵվրոՍիբԷներգոԻնջինիրիգ» ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ ռուսաստանցի գործարար Օլեդ Դերիպասկիի ղեկավարած «Բազովի էլեմենտ» հոլդինգի մի մասը:

2006 թվականից Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից մշակվող կենտրոնացված ջեռուցման զարգացման ծրագիրը ենթադրում է Ավան վարչական շրջանի ջեռուցման ամբողջական վերականգնում (218 բարձրահարկ շենք, 32 հազար բնակիչ): 2005-2020թ.թ. Երեւանի ռազմավարական ծրագիրը նախատեսում է կենտրոնացված ջեռուցմամբ ապահովել մայրաքաղաքի 5 վարչական շրջաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ