News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն Երեւանում ուժեղացված հսկողության արդյունքնում նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ տուգանային հրապարակ է տարվել 132 տրանսպորտային միջոց, 66 մեքենայի վարորդ եղել են ոչ սթափ վիճակում, 62-ն՝ առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար:

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված հսկողության արդյունքում 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մարզերում հայտնաբերվել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոցը վարելու 15 դեպք, տուգանքը՝ 100 000 ՀՀ դրամ եւ ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզվող 2 մեքենա: 61 մեքենայի վարորդ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 70 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Տպել
Ամենաշատ