News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Այսիս ավանը (ISIS) հրաժարվել է փոխել իր անվանումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անգլերեն հապավման նմանության պատճառով (ISIS — Islamic State of Iraq and al-Sham), գրում է Daily Mail-ը:

Քվինսլենդի նահանգում գտնվող ավանում բնակվում է մոտ 6000 մարդ, որոնք վստահ են, որ եթե ինչ-որ մեկը պիտի փոխի անվանումը, դա ահաբեկչական խմբավորումն է: Նրանք պնդում են, որ հպարտանում են իրենց բնակավայրով եւ նրա պատմությամբ: Նախկին քաղաքապետ Բիլ Թրեւորը հայտարարել է, որ շատ հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ, խանութներ, դեղատներ, գոլֆ ակումբներ իրենց անվան մեջ պարունակում են Այսիս բառը:

«Հենց որ մենք սկսենք հանձնվել եւ փոխել մեր անվանումները ահաբեկիչների պատճառով, դա կնշանակի, որ նրանք հաղթել են: Նման մարդկանց հետ խաղի կանոնները սրանք են»,- ասել է նախկին քաղաքապետը, փոխանցում է Gazeta-ն:

Պարբերականը նշում է, որ ավանը հիմնադրվել է 1887թ. եւ այդպես է կոչվել Այսիս գետի անունով, որը գտնվում է Բեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ