Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:
ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: