News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական կամ ղարաբաղյան կողմը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններին,եւ այդ պատասխանը չպետք է լինի միայն դիվանագիտական մակարդակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Կարախանյանն՝ անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիային: Նա նշեց, որ Ադրբեջանն այսպիսի նյարդային շարժումներով փորձում է ցույց տալ, որ իր համբերությունը հատել է, քանի որ ԼՂ բանակցություններն իր ուզած հունով չեն ընթանում: «Արդբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները դիվանագիտական եւ ներքին ռեսուրսներին չտիրապետելու հետեւանք են: Կարախանյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը, հաճախակիացնելով իր դիվերսիոն գործողությունները, փորձում է հող նախապատրաստել ռազմական գործողությունները վերսկսելու համար:

«Սակայն չեմ կարծում, որ պատերազմի վերսկսման հավանականությունը ռեալ է: Ցանկացած պատերազմող կողմ, եթե ինքն է սկսում, ուրեմն վստահ գիտի, որ ինքը հաղթելու է: Իսկ այս պահին չեմ կարծում, որ Ադրբեջանի հաշվարկները դա են ցույց տալիս»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է  «ճշմարտացի եւ իրական» պատասխան տա  Ադրբեջանի գործողություններին, ինչը, սակայն չի անում: «Միջազգային հանրությունն էլ շատ անգամ խախտում է ճշմարտության սկզբունքները եւ արձագանքելիս ելնում է միայն իր ազգային շահերից: Այդ մասին են վկայում միջազգային հանրույթի որոշ ներկայացուցիչների կողմից հաճախ արվող ոչ ադեկվատ հայտարարությունները»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:  

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ:

Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը: Իսկ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ