Ռուսաստանը մտադիր չէ ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված պատահարի պատճառով առանձնահատուկ սահմանափակումներ մտցնել թուրքական ապրանքների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Պեսկովի խոսքով, քաղաքական իրավիճակի սրման հետ կապված` Ռուսաստանը խստացնում է վերահսկողությունը թուրքական ապրանքների նկատմամբ:
«Ոչ մի էմբարգո, իհարկե, չի մտցվում: Միաժամանակ, տարբեր ծայրահեղական դրսեւորումների վտանգավորության մեծացմանը զուգահեռ` վերահսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռք առնվում», — ասել է Պեսկովը:
Պեսկովը նաեւ նշել է, որ վերահսկողության ուժեղացումը բնական հակազդեցություն է, «մանավանդ այս դեպքում` Թուրքիայի անկանխատեսելիության պայմաններում»: