Ավելի քան 100 մարդ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի մզկիթի մոտ ցույցի է դուրս եկել՝ մասնակցելով «Դանակով հարված թիկունքից» հանրահավաքին: «Ահմադ» եւ «Պուտին» երիտասարդական կազմակերպությունները հանրապետության երիտասարդական խորհրդարանի աջակցությամբ ցույցի են դուրս եկել Գրոզնիի գլխավոր հրապարակում՝ դատապարտելով Թուրքիայի ՌՕՈւ գործողությունները:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում միավորել ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում»,- ասել է կազմակերպիչներից մեկը, փոխանցում է Lifenews-ը: