News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդյունքները հայտնի կդառնան գործընթացի ընթացքում: Նման պատասխան է տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Ալբանիայի հետ խաղի մասին արված  հայտարարությունը:

«Չեմ կարող ոչինչ ասել: Քանի որ նա կոնկրետ ոչինչ չի ասել եւ ինքն էլ հայտարարել է, որ փաստեր չունի: Դուք արդյունքների մասին կիմանաք ընթացքում»,- հայտնել է նախարարը:

Հարցին, թե ինչ գործընթացի մասինէ խոսքը, եւ ինչ արդյունքներ են պարզ դառնալու, նա պատասխան չտվեց:

Հիշեցնենք, որ Եվրո 2016 որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային, որը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Դրանից հետո արեւմտյան մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Հայաստանի հավաքականը խաղը վաճառել է: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հավաքականում դավաճանություն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ