Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուսիսային հատվածում՝ «Դիլիջան» ազգային պարկի հարեւանությամբ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ից խոտածածկ տարածք է այրվում:
ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հրդեհն ընդգրկում է 3 հեկտար տարածք՝ ներառյալ ազգային պարկի եզրային հատվածը: ՏԿԱԻՆ-ից վստահեցրին, որ ազգային պարկին վտանգ չի սպառնում, հրդեհի մեծ մասը մարված է:
Դեպքի վայրում աշխատում է փրկարարական երեք ջոկատ, ազգային պարկի աշխատակիցները:
Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ: