News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադան կարող է դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից։ Այս մասին կանադական CBC News-ի հետ զրույցում ասել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Կանադան հիմա ինքն է վերաիմաստավորում երկրի բնիկների հարցում իր անցյալը, հավելել է նա։

Ռեժիսորը իր կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ  կայցելի Մարդու իրավունքների կանադական թանգարան, որտեղ ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի երեկոյի ժամանակ։

«Ցեղասպանություն վերապրած իմ արմատները հորս կողմից են։  6 տարեկան տատիկիս գտել էին մի գյուղում։ Թե որտեղից է նա, մենք չգիտենք։ Կանադայում մենք հաստատվել էինք Բրիտանական Կոլումբիայի նահանգի Վիկտորիա քաղաքում։ Այնտեղ հայկական համայնք չկար, եւ մենք ոչ ոքի հետ չէինք կարողանում խոսել։ Երբ ես հայտնվեցի Տորոնտոյում, ես հասկացա, որ այդ իրադարձությունների հետեւում պատմության հաստ շերտ կա»,- ասել է Էգոյանը։

Հատկանշական է, որ Կանադան ժամանակին օգնել է Թուրքիայից ժամանած փախստականներին, իսկ ավելի ուշ՝ ճանաչել Ցեղասպանությունը։

Ցեղասպանությունը ժխտողների հետ նա քիչ է հանդիպել։

«Սովորաբար չեն ասում՝ դա տեղի չի ունեցել։ Բայց ասում են՝ ամեն բան չափազանցված է կամ էլ, թե պատմությունը 2 կողմ ունի։ Իհարկե երբ դուք հանդիպում եք ինչ-որ մեկին, ով ամեն  գնով ժխտում է, խոսակցությունից հետո նրա կոշտությունը միայն ավելանում է։

Երբ դուք թուրք երիտասարդների եք հանդիպում, պետք է հասկանաք, որ նրանք դպրոցում դա չեն սովորել։ Նրանցից շատերն անգամ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է Էգոյանը։

Հարցին, թե երբ չիմացությունը կդադարի արդարացում լինել, նա պատասխանել է. «Աններելի է ուրիշի տառապանքները չհասկանալը։ Հասկանալը մերձեցնում է մեզ մեր նմանների հետ։ Ցավոք, եթե կարելի է անպատիժ ժխտել կատարվածը, մարդուն բնորոշ է հենց այդպես վարվելը։

Պետք է հասկանանք, որ չի կարելի ուղղակի անտեսել այդ հարցը եւ բարեհաջող կերպով մոռացության մատնել։ Մեր առջեւ  մեծ խնդիր է կանգնած, մենք պետք է շատ պահանջկոտ լինենք մեր նկատմամբ, որպեսզի նայենք մեր սխալների աչքերի մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ