News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծառայության ընթացքում 21-ամյա զինծառայողի կողմից գողություն կատարելու և 19-ամյա զինծառայողի կողմից շորթում կատարելու դեպքով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար Հ.Պետրոսյանը դրդել է մեկ այլ զինծառայողի՝ կրտսեր սերժանտ Ա.Գալստյանին, կատարել գողություն։ Մասնավորապես՝ նախ պարտքով նրան տված ծխախոտների դիմաց պահանջել է վերադարձնել 3 հազար դրամ, ապա ավելացրել գումարի չափը մինչև 15 հազար դրամի՝ սահմանված ժամկետում պարտքը չտալուց պատճառաբանությամբ, և որպես վերջնաժամկետ սահմանել 5 օրը՝ սպառնալով գումարը չտալու դեպքում բռնություն գործադրել և ծառայության ընթացքում ստեղծել անցանկալի պայմաններ։

Նախնական քննության տվյալներով՝ Հ.Պետրոսյանի դրդմամբ, վերջինիս պարտքը  վերադարձնելու նպատակով Ա.Գալստյանը հունիսի 10-ին մուտք է գործել զորամասի բուժկետի բժիշկների համար նախատեսված սենյակ, հափշտակել է «Այֆոն 5 էս» տեսակի բջջային հեռախոս և հանձնել Հ.Պետրոսյանին։

Բացի այդ, պարզվել է, որ գողությունից օրեր անց Հ.Պետրոսյանը, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու շարժառիթով, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները և վիճաբանել Ա.Գալստյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Հ.Պետրոսյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. Ա.Գալստյանի մասնակցությամբ գրանցվել է գողության ևս 2 դեպք. մի դեպքում զինծառայողներից մեկի ծոցագրպանից հափշտակել է 17 հազար դրամ, մյուս դեպքում՝ շարքային  զինծառայողի «Սամսունգ -5330» տեսակի բջջային հեռախոսը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 21-ամյա զինծառայող Ա.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 1-ին մասով:

19-ամյա զինծառայող Հ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 361-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ