Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անհայտ անձինք Ամանորի եղեւնիներով բեռնված երկու բեռնատար են գողացել, հաղորդում է CNN-ը:
Իրավապահների տվյալներով, տրանսպորտային միջոցները գողացել են գիշերը, Քենդալ քաղաքի Costco հիպերմարկետի կայանատեղիից: Բեռների ընդհանուր արժեքը գնահատվում է 35 հազար դոլար, հաղորդում է Gazeta-ն:
Այս պահին ոստիկանները շարունակում են եղեւնիների եւ հանցագործների որոնումը:
Costco-ի ներկայացուցչի խոսքով, մարդիկ, բոլոր դեպքերում, կարող են եղեւնեիներ գնել իրենց հիպերմարկետից, Երախտագիտության օրից հետո, քանի որ շուտով նոր խմբաքանակ են ստանալու: