News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սարսանգի ջրամբարն ու ամբարտակը շատ լավ վիճակում են գտնվում եւ համապատասխանում են բոլոր միջազգային չափանիշներին։ Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ հերթական ադրբեջանամետ քայլը։

«Սարսանգի ամբարտակը շատ լավ վիճակում է գտնվում, եւ դա ասում ենք ոչ միայն մենք։ Ջրամբարը բազմիցս այցելել են նաեւ արտասահմանցի մասնագետները, որոնք հաստատում են մեր հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Սարսանգի կապակցությամբ ադրբեջանական հիստերիային, ապա ամբարտակի «անհուսալիության» մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հերթական սեւ PR-ի փորձ են»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ զեկուցողն անգամ չի այցելել ջրամբար, որի մասին զեկույց է պատրաստել, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ զեկուցողն անում է այն, ինչ նրան թելադրել է Ադրբեջանը։ «Ցավում եմ, որ ԵԽԽՎ-ն դառնում է կոռումպացված համակարգի մասնիկը»,- ասել է Բաբայանը։

Միաժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում օբյեկտիվ ուսումնասիրել իրավիճակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ-ն նախօրեին ուշ երեկոյան հրապարակել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զուրկ են ջրից» թեմայով զեկույցի նախագիծը։ Դրա հեղինակը Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է։ Փաստաթուղթը ներկայացվելու է սոցիալական հարցերով հանձնաժողովին։ Զեկույցում մասնավորապես առաջարկվում է «ափսոսանք հայտնել ԵԽԽՎ-ին վերանորոգման աշխատանքների թերի իրականացման համար, ինչը սպառնալիք է ստեղծում ողջ սահմանամերձ տարածաշրջանի համար»։

Նշենք, որ Մարկովիչը նման հայտարարություններ է արել առանց տեղանքին ծանոթանալու, քանի որ հրաժարվել էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ Որպես պատճառ՝ նա նշել էր հայկական կողմի ստեղծած խոչընդոտները։ ԼՂՀ նախագահին այցելության խնդրանքով նամակ գրել նա նույնպես հրաժարվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ