News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ  «Հաջողության ճանապարհը» խորագիրը կրող դասախոսությամբ «Հաջողակների ակումբ»-ի անդամների համար։ «Հաջողակների ակումբ»–ը ստեղծվել է «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որն իր մեջ ընդգրկում է 15-17 տարեկան 15 երիտասարդ։

Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրեց «Ինչպե՞ս դառնալ հաջողակ» զեկույցը՝ բացահայտելով հաջողակ լինելու իր գաղտնիքները, ինչպես նաեւ կիսվեց նշանակալի ձեռքբերումներ ունեցող մարդու հաջողության բանաձեւով եւ խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ լինել նպատակասլաց։

«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։  Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ  նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում։ Վստահ եմ, որ դուք էլ ձեր հերթին ձեր գիտելիքներով կբացահայտեք այն մեծ ներուժը, որը ձեզ ապագայում կօգնի կերտել ձեր հաջողության ճանապարհը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք շարունակում ենք Beeline-ի հետ համագործակցությունը՝ մեկ այլ շատ կարեւոր ծրագրային բաղադրիչում, որն է ներառել ստեղծագործ, քննադատական մտածողության, շահագրգիռ պատանիների եւ ստեղծել հարթակ ու հնարավորություն նրաց համար հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց, մասնագետների, նրանց մտածելու առիթ տալ իրենց իսկ հաջողության բանաձեւը կերտելու: Այսօր, առիթը մեծ է, քանի որ Beeline-իգլխավոր տնօրենն էկիսվելու իր հաջողության բանաձեւով»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

«Հաջողակների ակումբ»–ի անդամներն ընտրվել են նախնական դիմումների արդյունքում, այնուհետեւ հանդիպումների ընթացքում քննարկվել են հաջողակ դառնալու հնարավորությունները, հաջողության հասնելու տարբեր մոտեցումներ, մոդուլներ, նպատակներ ձեւակերպելու գաղափարը, ինչպես նաեւ մասնակիցները ծանոթացել են տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց ելույթներին։ Ակումբի հանդիպումները կրում են շարունակական բնույթ, որի ընթացքում քննարկվում է նաեւ ծրագրի շրջանակում ստեղծվող տրամաբանական խաղի գաղափարը, որի պատրաստ լինելուց հետո երիտասարդները կհամակարգեն դպրոցներում մրցույթի անցկացման գործընթացը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է«Մենք ենք» ներառական թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ եւ արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են  երեխայի/անհատի զարգացմանն ու ինտեգրմանը հասարակություն։«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beelineերեխաների զարգացման անկյուններ» Հայաստանի 4 մարզերում (Վայոց Ձոր, Արագածոտն, Արարատ, Կոտայք) եւ Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ