News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Սու 24»-ի վրա հարձակումից 7-8 ժամ հետո, այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, դա եղել է միջադեպից մոտավորապես 7-8 ժամ հետո, ոչ ավելի շուտ»,- ճշգրտել է Կրեմլի ներկայացուցիչը

Նրա խոսքով, «այդ հարցման մասին նախագահին զեկուցել են»: Պեսկովը հրաժարվել է պատասխանել ճշգրտող հարցերին ՝ ասելով.«Ես միայն այսքանը կարող եմ ասել»:

Դմիտրի Պեսկովը նաեւ հայտնել է, որ ռուսական «Սու 24»-ի վրա թուրքական ՌՕՈՒ հարձակումից հետո նախագահների միջեւ որեւէ շփում դեռ չի եղել: Այն հարցին, թե ինչ վիճակում է հիմա Թուրքիայի հետ Ռուսաստանի երկխոսությունը, Պեսկովը պատասխանել է, որ «հիմա այն ոչ մի վիճակում էլ չէ, այն պարզապես գոյություն չունի»:

Նոյեմբերի 30-ին Փարիզում կլիմային նվիրված համաժողովի շրջանակում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպում ծրագրված չէ, այս մասին նույնպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահին զեկուցել ենք այդ հարցման մասին (Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ Էրդողանի հարցման): Ոչ մի առանձին հանդիպում Փարիզում չի ծրագրվում ու չի քննակվում,- հայտնել է նա լրագրողներին,- Ես այս պահին ոչ մի տեղեկություն չունեմ (նախագահների) ծրագրված հեռախոսազրույցների մասին »:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ «Սու 24»-ի հետ կատարված միջադեպից հետո փորձել է զանգահարել Վլադիմիր Պուտինին, սակայն հեռախոսազրույցը չի կայացել: Նաեւ Էրդողանի խոսքով, ինքը հանդիպում է խնդրել ՌԴ նախագահի հետ նոյեմբերի 30-ին Փարիզում, բայց ռուսական կողմից դեռ պատասխան չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ