News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում սեպտեմբերի 10-ին զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Գրիգոր Նազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Թյուրիմացություն է եղել, ես մեղավոր չեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Նազարյանը, որը դպրոցներին սնունդ մատակարարած «Գոհար Սարգսյան» ՍՊԸ-ի աշխատակից է:

Նշենք, որ գործն արդեն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Գոհար Սարգսյան» ՍՊԸ-ի աշխատակից Գրիգոր Նազարյանը Բաղրամյան գյուղում գտնվող հրուշակեղենի արտադրամասում չի պահպանել «Սննդամթերքի հիգենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները: Որպես սննդի շղթայի օպերատոր՝ Գրիգոր Նազարյանը, սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն: Սրա հետեւանքով արտադրվել է սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հրուշակեղեն, այն է` երկրոդային աղտոտվածությամբ` ԱՑԽՄ /Աղիքային ցուպիկ/ եւ Բացիլուս Ցերեուս /Bacillus cereus/ տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն:

Արտադրված ապրանքը սեպտեմբերի 10-ին Նազարյանն առաքել է Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է դպրոցականներին: Արդյունքում նույն օրը Այգեզարդի միջնակարգ դպրոցի 8 եւ Բաղրամյանի միջնակարգ դպրոցից 44 աշակերտ թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է հիվանդանոց:

Գրիգոր Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:

Ժամանակավորապես դադարեցվել է դպրոցի սննդի կետի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ