News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայում մոտ 250 հազար մարդ ապօրինի կարգավիճակով է ապրում։ Ոստիկանները հնարավորություն չունեն որոնել նրանց։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ոստիկանական արհմիության ղեկավար Ռայներ Վենդթը։

«Ներկայումս այդ մարդիկ Գերմանիայում ապրում են անօրինական կարգավիճակով։ Մենք նրանց չենք որոնի։ Ոստիկանությունը լրացուցիչ ռեսուրսներ չունի նման որոնումներ իրականացնելու համար։ Դա առհասարակ ոստիկանության խնդիրը չէ»,- ասել է Վենդթը։

«Դուք գիտեք, որ, օրենքի համաձայն, Բեռլինում բնակության վայրը փոխելու դեպքում քաղաքացին պետք է ծառայություններին տեղյակ պահի, սակայն հիմա ընդունելության ժամ ստանալ հնարավոր է միայն 3 ամիս անց։ Ահա նման տարբերություն կա քաղաքականության եւ իրականության միջեւ»,- ասել է Վենդթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ