News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական կործանիչները ռուսական ռմբակոծիչը խոցել են «Իսլամական պետության» զինյալների կողմից Սիրիայից Թուրքիա հարյուրավոր նավթատարների ոչնչացմանն ի պատասխան։Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին։

«Ողջ նավթը մատակարարվում էր ընկերությանը, որը պատկանում է Ռեջեփ Թայիփ էրդողանի որդուն։ Այս կապակցությամբ Թուրքիան սկսել էր նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսել էր հարվածներ հասցնել ԻՊ ենթակառուցվածքներին եւ ոչնչացրել էր ավելի քան 500 նավթատար։ Նրանք արտահանում են ոչ միայն նավթ, այլ նաեւ ցորեն եւ պատմական արժեքներ»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել էր ապացույցներ ներկայացնել, որ իր երկիրը ԻՊ-ից նավթ է գնում։ Թուրքիայի նախագահը հավելել էր, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում իր սահմաններին մաքսանենգությունը կանխելու համար, քանի որ դրանք ԻՊ հիմնական եկամուտի աղբյուրն են։

Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան հնարավոր է համարում այն տարբերակը, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ չէ ԻՊ-ի կողմից նավթի մատակարարումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ