News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանկահասակ աֆրիկուհիների թիվը, որոնց բռնի կերպով ստիպում են ամուսնանալ, 2050-ին կարող է կկրկնապատկվել` հասնելով  310 միլիոնի: Նման տեղեկություն է հրապարակվել Աֆրիկայում մանկական ամուսնությունների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

«Մանկական ամուսնությունները սովորույթներ են ստեղծում, որոնք հետազոտելը գնալով ավելի դժվար է դառնում, սովորույթներ, որոնք խախտում են մեր կանանց արժեքները», - ասել է Աֆրիկյան հանձնաժողովի նախագահ Նկոսազանա Դլամինի-Զուման:   «Նման դեպքերի վերաբերյալ տեղեկության տարածումը եւ համատեղ ջանքերը թույլ կտան արմատախիլ անել նման ամուսնությունների ավերիչ հետեւանքները», - ամփոփել է նա:

Զեկույցի հեղինակների տվյալներով, 2050-ին Աֆրիկան Ասիային կգերազանցի 20-ից 24   տարեկան աղջիկների թվով, որոնք ստիպված են եղել ամուսնանալ մանուկ հասակում:   Փորձագետները նշում են, որ երբ երեխաները ամուսնական հարաբերությունների մեջ են մտնում, առողջ եւ լիարժեք կյանքի նրանց շանսերը արմատականորեն նվազում են: 

«Մանկահասակ կանայք ավելի քիչ շանսեր ունեն ավարտելու դպրոցը եւ ավելի շատ շանսեր` բռնության ենթարկվելու եւ ՄԻԱՎ-ով վարակվելու:  Նման մայրերի երեխաները հաճախ մեռած են ծնվում, մահանում են ծննդաբերությունից անմիջապես հետո կամ էլ անբավարար քաշ են ունենում», — ասվում է զեկույցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում է, որ մանկական ամուսնությունների աճի տեմպը դանդաղում է, սակայն դա բավարար չէ: Եթե նման դինամիկան պահպանվի ընթացիկ մակարդակում,   2050-ին միեւնույն է, մանկամարդ աֆրիկուհիների թիվը, որոնք ստիպված են ամուսնանալ, կհասնի  310 միլիոնի: Նման իրավիճակը Սեւ աշխարհամասը տարբեր է դարձնում աշխարհի այլ շրջաններից, որտեղ մանկական ամուսնությունների թվի նվազման միտում է նկատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ