News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք Ռուսաստանի «Սու-24» ռմբակոծիչը դիտավորյալ չենք խփել, դա պարզապես սահմանի խախտման ավտոմատ պատասխան է եղել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ընդունելի չի ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե Թուրքիան դիտավորյալ է խոցել Ռուսաստանին պատկանող ռազմական օդանավը։ «Մենք այս փաստի հետ կապված կանչել ենք ՌԴ դեսպանին, ռազմական կցորդին եւ փաստեր ներկայացրել։ Մենք դիտավորյալ չենք խփել, դա սահմանի խախտման ավտոմատ պատասխան է եղել»,-ասել է Էրդողանը՝ կրկին պնդելով, թե իբր ՌԴ-ի կողմից օդային հարձակման ենթարկվող շրջանում ԻՊ-ի ջոկատներ չկան։

Նշենք, որ թուրքական մամուլում կան տեղեկություններ, որ Էրդողանի նշած հատվածում ԻՊ-ի ջոկատներ չկան, սակայն կան Ալ-Կաիդային կից բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, որոնք ֆինանսական եւ մարդկային աջակցություն են ստանում հենց Թուրքիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ