News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի 41-ամյա բնակիչ Նորայր Սաֆարյանը դատարանի առջեւ է կանգնել իր պաշտոնը չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Նախկինում չդատված Նորայր Սաֆարյանը, լինելով ՀՀ ՊՆ զորամասի պահեստարանի պետ, կոչումով ավագ ենթասպա, չի կատարել իր վրա դրված պարտականությունների պահանջները: Նա չի հսկել ՀՀ ՊՆ պահեստարանի առավել վտանգավոր օբյեկտներում վառելիքի մաքրման աշխատանքներին, որի հետեւանքով 2013 թ. դեկտեմբերի 11-ին առանց ամբարի դիտահորի ելանցքը փակելու, բացակայել է տարածքից: Այդ ընթացքում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով «Վարգոս» ԲԲԸ աշխատակիցներ Մամիկոն Զաքարյանը, Արման Առաքելյանը եւ Համլետ Գեւորգյանը` չունենալով համապատասխան թույլտվություն եւ համապատասխան անհատական պաշտպանական միջոցներ, դիտահորի բաց ելանցքով մտել եւ իջել են առանց հսկողության թողնված ՀՀ ՊՆ զորամասի տարածքում տեղակայված վառելիքի առկայության պայմաններում պայթունավտանգ օբյեկտ:

Մամիկոն Զաքարյանը, Արման Առաքելյանը եւ Համլետ Գևորգյանը, չպահպանելով պայթյունավտանգ օբյեկտներում աշխատանքներ կատարելու անվտանգության կանոնները` բացել են տարողության կցաշուրթը, որտեղ առկա վառելիքի գազերի մեծ արտահոսքի ներթափանցման հետեւանքով չկարողանալով դուրս գալ պահեստարանից` նավթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա սուր շնչառական անբավարարվածությունից Մամիկոն Զաքարյանը եւ Արման Առաքելյանը մահացել են։

Նորայր Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով`

ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ