News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվողներից 21-ամյա Նելլի Մինասյանը կալանավորված է: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում այսօր՝ նոյեմբերի 27-ին, նման որոշում է կայացրել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դռնփակ նիստը, որը քիչ առաջ է ավարտվել, անցել է անսովոր մթնոլորտում: Նիստերի դահլիճից դուրս լսելի են եղել Նելլի Մինասյանի պաշտպանի բղավոցները:

Քիչ անց նիստերի դահլիճին է մոտեցել պաշտպանի՝ Ինեսսա Պետրոսյանի ամուսինը, որն ուտելիք է տարել Նելլի Մինասյանի համար: Մեր տեղեկություններով՝ պաշտպանը նկատել է, որ Նելլին թույլ է, պահանջել է, որ նրա համար սնունդ տարվի դատարան: Նիստի ավարտից հետո աղջիկը սնվել է:

Նշենք, որ դատարանում դեռ ընթանում են 21-ի ձերակալվածների խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ դռնփակ դատական նիստերը: Նրանցից 8-ն արդեն կալանավորված են՝ այդ թվում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, Մարինե եւ Ասյա Մկտչյանն քույրերը, ըստ ԱԱԾ-ի՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, խմբի անդամներից Սրբուհին ու Դավիթը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ