«Կասպերսկու լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին Spiegel պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարը պետք է տանեն պետական մարմինները այլ ոչ թե ցանցահենները:
«Առաջին հերթին ես տեսնում եմ վեբ կայքեր եւ սոցցանցերում ԻՊ բազմաթիվ հաշիվներ, որոնց միջոցով նրանք քարոզչություն են տանում: Իրավիճակը պետք է վերահսկողության տակ վերցնեն պետական մարմինները եւ հենց սոցիալական ցանցերը: Դրա համար Anonymus պետք չէ»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն:
Միաժամանակ Կասպերսկին նշել է, որ ԻՊ-ի կողմից կա լուրջ հակահարձակումների վտանգ: