News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի բնակիչ, 16-ամյա Աստղիկը մեղադրվում է սուտ մատնություն տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աստղիկը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն: Այն է՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում խորթ հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Աստղիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Տպել
Ամենաշատ