News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իր 55-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթին Յուլիա Տիմոշենկոն ապշեցրել է բոլորին իր տարօրինակ հագուստով:

Հատուկ այդ նպատակով խփված վրանում կազմակերպված հանդիսության հյուրերին  «նարնջագույն արքայադուստրը» ներկայացել էր արձակած մազերով ու բավականին բաց զգեստով:

Տիոմեշնկոյի լուսանկարը իր ֆեյբուքյան էջում հրապարակած ուկրաինացի լրագրող Վասիլի Ապասովը հեգնանքով հետաքրքրվել էր, թե ինչու է կին քաղաքական գործիչն ամբողջովին վիրակապված՝ գուցե՞ նա հիվանդացել է:

Սոցցանցերի մյուս օգտատերերը Տիմոշենկոյի տոնական զգեստը համեմատել էին «Հինգերորդ տարրը» ֆանտաստիկ ֆիլմի հերոսուհու՝ Լիլուի հանդերձանքի հետ: Չնայած կային նաեւ այլ համեմատություններ՝ մումիա, սավան, զսպաշապիկ: Իսկ ոմանք էլ նույնիսկ առաջարկում էին կախաղան հանել ոճաբանին նման զգեստ ստեղծելու համար, հայտնում է «ՆՏՎ»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ