News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ճամբարակ քաղաքի վերանորոգված բուժկենտրոնը: Պետության ղեկավարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում, զրուցել բուժանձնակազմի հետ, հետաքրքրվել Երեւանից հեռու գտնվող այդ մարզի աշխատանքային պայմաններով:

Նշենք, որ մինչեւ կապիտալ վերանորոգումը շենքը ծայարստիճան վատ վիճակում էր: Վերանորոգումը իրականացնել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Ծրագրին աջակցել է նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի դրամաշնորհով World Vision բարեգործական կազմակերպությունը կենտրոնին լրացուցիչ սարքավորումներ է տրամադրել:

Կենտրոնում գործում է մանկական ինֆեկցիոն, թերապեւտիկ, վիրաբուժական բաժանմունքներ՝ ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով: Ընդհանուր ծախսերը կազմել են մոտավորապես 584 մլն դրամ (մոտավորապես 1.2 մլն դոլար-խմբ) որոնցից 411 մլն-ն Առողջապահության նախարարությունն է հատկացրել, նշել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ժամանակակից բժշկությունը ենթադրում է ոչ միայն հմուտ բժիշկներ , այլեւ անհրաժեշտ ենթակառուցվածք: Դրա համար էլ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում մենք արդեն 13-րդ բուժկենտրոնն ենք բացում, այդ թվում երկրորդը Գեղարքունիքի մարզում: Հիմա վստահ եմ, որ Ճամբարակի բնակիչները ստիպված չեն լինի բուժման նպատակով ոչ միայն Երեւան, այլեւ մարզի մյուս քաղաքներ մեկնել»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ